ԵՄ-ն երկրորդական դերի է արժանացել Վաշինգտոնի և Պեկինի պատճառով․ Politico
Աշխարհ
Եվրամիությունը նահանջել է Չինաստանի հետ առևտրային վեճերի լուծման իր դիրքորոշումից՝ Պեկինի և Վաշինգտոնի կողմից առևտրային և տնտեսական հիմնական տարաձայնությունները լուծելու ցանկության ֆոնին։ Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով փորձագետներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերություններում ի հայտ եկող լիցքաթափումը կարող է եվրոպական առաջնորդներին հնարավորություն տալ մշակել ռազմավարություններ հումքի, առևտրի և ուկրաինական հակամարտության վերաբերյալ, սակայն «երկու տերությունների միջև հարաբերությունների ջերմացումը» Եվրամիությունը տեղափոխում է ծայրամաս։
Հրապարակումը նշում է, որ առևտրային վեճերի պատճառով՝ եվրոպական արդյունաբերությանը երկարաժամկետ և անդառնալի վնաս հասցնելու վախերը Բրյուսելին դրդել են ավելի հաշտեցնող դիրքորոշում ընդունել այս դիմակայության մեջ՝ շեշտը դնելով համագործակցության և երկխոսության վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան