Լեհաստանում կարող են սկսվել հաշվեհարդարներ ուկրաինացիների նկատմամբ
Աշխարհ
Լեհ սոցիոլոգ Պժեմիսլավ Սադուրան Onet պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ լեհերի վերաբերմունքը Ուկրաինայից ժամանած միգրանտների հանդեպ արագորեն վատթարանում է և կարող է հանգեցնել բռնությունների։ «Ուկրաինացիների նկատմամբ անբարյացակամությունը կարող է այնպիսի ձև ստանալ, որ մարդիկ սկսեն նրանց լինչել՝ ինքնադատաստան տեսնել», — նշել է Սադուրան։
Նրա խոսքով՝ Լեհաստանում աճում է համոզմունքը, թե ուկրաինացի փախստականները, օգտվելով սոցիալական օգնությունից, ծանրաբեռնում են երկրի բյուջեն և չափազանց հեշտությամբ են ստանում պետական ծառայություններ։ Այս կարծիքը, ըստ փորձագետի, դառնում է զանգվածային և վտանգավոր միտում։
Նման դեպքեր արդեն գրանցվել են․ սեպտեմբերին լեհ քաղաքացի էր կրակել ռումինացի տղամարդու վրա՝ նրան ուկրաինացի համարելով։ Սադուրայի խոսքով՝ այս միջադեպը վկայում է, որ լարվածությունը հասնում է վտանգավոր մակարդակի, իսկ իշխանությունները պետք է անհապաղ կանխեն ազգայնական բռնությունների տարածումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան