Լեհաստանի զինված ուժերը երրորդ անգամ հաղորդել են ռուսական ինքնաթիռի «զսպման» մասին Բալթիկ ծովի վրայով
Աշխարհ
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին իրենց Միգ-29 կործանիչների զույգը վեր է բարձրացել՝ «զսպելու» ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը, որը թռչում էր Բալթիկ ծովի վրայով։ Այս մասին գրել է լեհական Rzeczpospolita պարբերականը։
Լեհական կողմը ընդգծել է, որ ռուսական օդանավը չի խախտել Լեհաստանի օդային տարածքը, և միջադեպը տեղի է ունեցել միջազգային օդային գոտում։ Սա արդեն երրորդ նման միջադեպն է մեկ շաբաթվա ընթացքում։
Հոկտեմբերի 29-ին և 30-ին ևս լեհական զինուժը հաղորդել էր ռուսական Իլ-20-ի «զսպման» մասին՝ պնդելով, թե այն իրականացրել է հետախուզական թռիչքներ՝ առանց թռիչքի պլանի և անջատված տրանսպոնդերով։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն այդ դեպքերը անվանել էր «վտանգավոր և սադրիչ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան