Կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է. Հարությունյան
Բլոգոսֆերա
Այսօր Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարույթունյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:
«Հայաստանում սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որ ստանում է 300-400 հազար վարձատրություն, 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ վարձատրություն և 2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն»,- կառավարության նիստին ասել էր վարչապետը:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան