ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը ՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումը Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան Ապօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովը Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե 

Մեր ՊՆ–ն որոշել է, որ ավելի լավ է օրենք խախտելով քար լռություն պահել. Գեղամ Մանուկյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մեր պաշտպանության նախարարությունը որոշել է, որ ավելի լավ է օրենք խախտելով քար լռություն պահել, քան թե փորձել բացատրել ու մեկնաբանել Փաշինյանի անպատասխանատու, Բանակն արատավորող հայտարարությունները։

Այսպես. Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփիչ ելույթում խոսելով ՀՀ ԶՈՒ մասին, հայտարարել էր բառացիորեն «…ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ, մինչև 22-ը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, նորից եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են այդպիսին, ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում»։

Սա նման բովանդակությամբ հակաբանակային առաջին հայտարարությունը չէր, դեռ 2023թ.-ի նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիսում, ի պատասխան հարցին, թե «աշխատանքներ տարվե՞լ են բանակում 5-րդ շարասյան վերացման ուղղությամբ», նա դրական պատասխան էր տվել ու հայտարարել. «Ըստ էության` ես համարում եմ, որ այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից. պետական կառավարման համակարգի վերաբերյալ էլ ասում եմ` այսօր մեր երկրում խորքային պետություն չկա, պետական համակարգը այն է, ինչ կա` իր թերություններով ու առավելություններով»:

Ինչպես 2023-ին, այնպես էլ հիմա փորձել էի այս հայտարարությունների շուրջ ստանալ բուն հասցեատեր ՀՀ պաշտպանության նախարարության կարծիքը և գնահատականը, ու գրավոր ուղղել էի մի շարք հարցեր։

Դրանք տարբեր էին՝ «5-րդ շարասյուն» և «ազդեցության գործակալներ» ձևակերպումների բանակային ընկալումից մինչև նման ձևակերպմամբ կամ այդ հատկանիշներով ավագ և բարձրագույն սպայակազմից քանի՞ զինծառայող է զորացրվել, պաշտոնազրկվել ՀՀ Զինված ուժերից 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը։


Դե, մեր պաշտպանության նախարարությունն էլ օրենքով պահանջող տասնօյա ժամկետից մեկ շաբաթ էլ ավել մտածելով, որոշել էր հարցերիս պատասխանել պարտիզանական լռությամբ, կարճ գրությամբ հայտնելով, որ §Ձեր հարցադրումները չեն առնչվում ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթներին։


2024 թվականի դեկտեմբերի 26-ի գրեթե նույնաբովանդակ հարցմանս ՊՆ պատասխանը մի քիչ ավելի բառաշատ էր, երբ տեղեկացրել էին, թե «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանից և պարզամանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ և մեկնաբանություններ չունի»։


Հիմա չգիտեմ, ՀՀ Զինված ուժերի դեմ Փաշինյանի չդադարող մերկապարանոց մեղադրանքների շուրջ հայտարարությունների մասին, եթե բանակայինները բերանները ջուրն են առել, մեկնաբանություն ստանալու համար ո՞ւմ դիմեմ. չեղած գյուղատնտեսության նախարարությանը, թե՞ ՀՀ հոկեյի ֆեդերացիային։


Եվ վերջապես հռետորական հարց, որի պատասխանն ամենքս էլ գիտենք. եթե Փաշինյանի կողմից անդադար պետք է քարկոծվեն բարձրաստիճան զինվորականները, ՀՀ Զինված ուժերը և պաշտպանության նախարարն ու նախարարությունն էլ գլուխները կախ լռություն պահեն, կամ կեղծ պատարագներին ստիպված ծնկեն, ո՞վ է լինելու արժանապատիվը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան
Ամենադիտված