Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը ՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումը Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան Ապօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովը Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել 

Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան

Բլոգոսֆերա

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը դիտարկումներ է արել ՀՀ տնտեսության վերաբերյալ․

«Անշարժ գույքի շուկան՝ տնտեսության իրական դեմքը (երբ գների աճը սնուցվում է վարկերով, իսկ շուկան՝ կենտրոնանում է Երևանի վրա)

2025թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին անշարժ գույքի շուկան գրանցել է թվային աշխուժություն, մասնավորապես, իրականացվել է ավելի քան 23 000 գործարք, ինչը նախորդ տարվա համեմատ էական աճ է։
Բայց ինչպես միշտ՝ թվերի ետևում իրականությունն այլ է։

Գործարքների աճը կենտրոնանում է միայն Երևանում

Հոկտեմբերին գրանցված առուվաճառքի շուրջ 1 770 գործարք գերակշռորեն կատարվել են հենց մայրաքաղաքում։ Մարզերի մեծ մասը՝ Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Տավուշ, գրանցել են կամ նվազում, կամ աննշան ակտիվություն։

Արդյունքում՝ Երևանը կլանում է ամբողջ շուկայի ավելի քան 30–35%-ը, մինչդեռ մարզերում անշարժ գույքը շարունակում է մնալ պահանջարկի սահմանումներից դուրս։

Սա արդեն ոչ թե շուկայի նորմալ կենտրոնացում է, այլ՝ տարածքային անհավասարության խորացում։

Գները շարունակում են բարձրանալ՝ կտրվելով իրական եկամուտներից

2025թ․ հոկտեմբերին Երևանի բնակարանների 1 քմ միջին գինը մոտեցել է 920 000 դրամի։ Մարզային քաղաքներում գներն արդեն 3-ից 7 անգամ ցածր են (125–325 հազ. դրամ)։
Այս գների տարբերությունն այլևս չի բացատրվում «շուկայի պահանջարկով»։ Սա եկամտային անհավասարության, «ներդրումային» գնորդների և արտաքին պահանջարկի համակցված արդյունք է։
Երևանի բնակարանային պահանջարկի զգալի մասն ապահովվում է ոչ թե բնակչության իրական կարիքներով, այլ վարկային ֆինանսավորմամբ, ներդրումային գնմամբ, ինչպես նաև օտարերկրյա անձանց ակտիվ մասնակցությամբ։

Օտարերկրացիների գործարքները շարունակում են բարձր մնալ

Հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ իրականացվել է 482 գործարք, որոնց ավելի քան 60%–ը ռուսական ծագման անձանց կողմից է։ Իրականում սա ներքին շուկայի վրա ձևավորում է լրացուցիչ, արտաքին պահանջարկի ճնշում՝ գները մղելով դեպի վեր։
Այս պայմաններում շուկան կորցնում է իր բնակարանային բնույթը և վեր է ածվում ֆինանսական ակտիվների «պահպանման» վայրի։

Հիփոթեքային բումը շուկան տեղափոխում է վարկային կախվածության

Հոկտեմբերին գրավադրման գործընթացները հասել են 1225 միավորի՝ գրեթե կրկնապատկվելով (+99%) մեկ տարվա ընթացքում։

Այսինքն՝ անշարժ գույքի շուկայում պահանջարկի աճը հիմնականում սնուցվում է վարկով, ոչ թե քաղաքացիների եկամուտներով։ Երբ մարդիկ բնակարան են գնում ոչ թե եկամուտների բարձրացման, այլ քաշքշուկով ավելացող հիփոթեքի հաշվին, շուկան դառնում է ոչ թե զարգացման ցուցիչ, այլ պարտքային լծակի արդյունք։

Շուկան դառնում է «ֆինանսական փուչիկ»՝ իրական տնտեսությունից կտրված

Երբ անշարժ գույքի շուկան՝  ունի գների բազմակի աճ, ունի պահանջարկի կենտրոնացում մայրաքաղաքում,  ունի օտարերկրյա բարձր մասնակցություն,  ունի հիփոթեքային բում, բայց նույն պահին՝  արդյունաբերությունն անկման մեջ է (–4.9%, 10 ամսվա կտրվածքով),  արտահանումը շարունակում է մնալ անկումային,  աշխատավարձերի աճը չի հասնում գների բարձրացման հետևից, ապա սա այլևս չի կոչվում տնտեսական աճ, այլ՝ շինարարություն և գույք՝ որպես պարտքային տնտեսության վահանակ։

Եզրակացություն

Անշարժ գույքի շուկան այսօր Հայաստանի ամենավառ «հայելին» է։ Ներսից՝ վարկային կախվածություն, դրսից՝ օտարերկրյա պահանջարկ, մեջտեղում՝ գների անընդհատ բարձրացում և Երևանի գերծանրաբեռնվածություն։
Երբ անշարժ գույքի շուկան աճում է, բայց արդյունաբերությունն ու արտահանումը՝ անկում են ապրում, երկիրը զարգացում չի ունենում։

Ունենում է միայն գների և պարտքի վրա կառուցված փուչիկ, որը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ
Ամենադիտված