Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Դանիելյան
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ այցելեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․
«Զրուցեցինք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից: Սրբազանն իր ափսոսանքն ու վրդովմունքը հայտնեց տիրադավ եպիսկոպոսների նախաձեռնության, վերջիններիս աջակցելու եկած և խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների, Մայր Աթոռի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ՝ այն որակելով որպես խայտառակություն և մեծագույն ամոթ:
Այս պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը: Հստակ օրը առայժմ հայտնի չէ։
Սրբազանը հայտնեց նաև մի մտահոգիչ տեղեկություն, ըստ որի, իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա Պատարագին, և խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին: Սա խղճի և կրոնի ազատության խախտում է:
Այդուհանդերձ, Սրբազանը շարունակում է դրսևորել բացառիկ կամք՝ հավատալով, որ մեր արժեքների շուրջ համախմբումը հաղթելու է երկրում հաստատված չարիքին և ատելության մթնոլորտին:
«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)