Բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ Խաչիկ Գալստյանը հանցագործ չէ. եթե մտավորականությունը լռում է, էլ ո՞ւմից ենք ի՞նչ պահանջում, ախր հաջորդը դուք եք լինելու. Ակոպյան
Բլոգոսֆերա
Ցոլակ Ակոպյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Բացել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների տարբեր ամբիոնների, այդ թվում՝ քաղաքագիտության ամբիոնի նախկին և ներկա դասախոսների անձնական էջերը (Խաչիկ Գալստյանը իր աշխատանքային գործունեության մեծ մասը անցկացրել է այդ ֆակուլտետում). ականատեսն եմ ճնշող մեծամասնության քար լռությանը։
Իմ նախկին դասախոսներ և գործընկերներ, ո՞րն է ձեր քար լռության պատճառը, ի՞նչն է ձեզ ստիպում խխունջացած ապրել, ախր շատ լավ գիտեմ, որ պատերի տակ քննադատում եք այս ամենը, բողոքում եք այս իրականությունից և բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ Խաչիկ Գալստյանը հանցագործ չէ։
Եթե մտավորականությունը լռում է, էլ ո՞ւմից ենք ի՞նչ պահանջում, ախր հաջորդը դուք եք լինելու։ Այդ օրը, ի տարբերություն ձեզ, ես նորից բարձրաձայնելու եմ այդ անարդարությունը…»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում