Այցելեցի երեկ անօրեն կալանավորված Խաչիկ Գալստյանին. Գեղամ Մանուկյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նոր դուրս եկա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Այցելեցի երեկ անօրեն կալանավորված ազնիվ մտավորական, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին (Արամ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելք կա)։ Պինդ էր, անհանգիստ էր իր ուսանողների համար միայն, որոնցից քննություն պետք է ընդուներ հունվարի 16-ին։ Գաղութից ելա ու հեռախոսս վերցրեցի ու միանգամից այս տեսանյութը տեսա։
Շատերը կհասկանան, թե նաև ինչ անձնական է այս հուզիչ տեսանյութը։
Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին. Երևանից մինչեւ Բաքու...»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)