Նոր տարին թող համերաշխություն բերի մեր ժողովրդին․ Աննա Գրիգորյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ուղերձ է հղել Ամանորի առթիվ․
«Սիրելի´ հայրենակիցներ,
Մի քանի ժամից մուտք ենք գործում 2026 թվական: Թող այս տարին հայ ժողովրդի համար լինի իրական խաղաղության, համախմբման և հաղթանակի տարի: Ազատ արձակվեն Բաքվի և Երևանի բանտերում պատանդառված մեր հայրենակիցները: Վերականգնվի արդարությունն ու մեր ազգային արժանապատվությունը:
Նոր տարին թող համերաշխություն բերի մեր ժողովրդին, խաղաղություն սահմաններին և սահմաններից ներս, ջերմություն, սեր
և բարօրություն մեր ընտանիքներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը