Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով․ պատգամավոր
Բլոգոսֆերա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր զորակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայերին ու նրանց ընտանիքներին.
«Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով:
Թեպետ Ադրբեջանը հաստատում է 23 հայի` իր վերահսկողության տակ գտնվելը, իրավապաշտպանների գնահատականներով, շուրջ 8 տասնյակ անձ գտնվում է Ադրբեջանում:
Շուրջ 200 մարդու ճակատագիր ոչ միայն անհայտ է մնում, այլև կառավարությունն այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարել:
Բաքվում դատում են հայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ դրան հակազդելու միակ ճակատն ադրբեջանական դատարանն է, որտեղ մի խումբ նվիրյալներ անհավասար մարտում կռիվ են տալիս` վառ պահելով պայքարի ջահը:
Սատարումս Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող բոլոր հայերին և նրանց ընտանիքներին:
Հույս, ուժ ու հավատ այն անձանց, ում ընտանիքի անդամի ճակատագիրը մնում է անհայտ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)