Թեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրի Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասին Ստամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկությունները Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա Թրամփին Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) 

Իրանը կարող է մնալ պատժամիջոցների թիրшխ, բայց ոչ այն ուղղությունը, որտեղ Թրամփը կգնա ռազմակшն արշավի. Սուրենյանց

Բլոգոսֆերա

Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ Իրանում ընթացող բողոքի ակցիաների և Վենեսուելայի շուրջ զարգացումների ֆոնին, մի շարք վերլուծաբանների մոտ ձևավորել են այն տպավորությունը, թե ԱՄՆ նախագահը նախապատրաստում է հերթական ռազմական սցենարը՝ այս անգամ Իրանի ուղղությամբ, գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Այդ ընկալումը, սակայն, ավելի շատ պայմանավորված է Թրամփի կոշտ և սադրիչ հռետորաբանությամբ, քան իրական ռազմաքաղաքական հաշվարկով։

Խոսելով Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին՝ Թրամփը հայտարարել է, որ եթե իրանական իշխանությունները կրակեն և դաժանորեն սպանեն խաղաղ ցուցարարներին, ինչպես դա իրենց սովորական պրակտիկան է, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը լիակատար մարտական պատրաստվածության մեջ է և պատրաստ է գործել։ Իսկ Վենեսուելայի շուրջ իրականացված գործողություններից անմիջապես հետո նա մեկ այլ ուղերձ է հղել՝ նշելով, որ այն, ինչ տեղի ունեցավ Մադուրոյի հետ, կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ՝ սա ներկայացնելով որպես դաս և նախազգուշացում բոլորի համար։

Այս երկու հայտարարությունների հաջորդականությունը շատերի կողմից մեկնաբանվել է որպես ուղիղ ակնարկ այն մասին, թե Վենեսուելայից հետո Թրամփի հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրանը։ Սակայն նման եզրահանգումը կառուցված է արտաքին հռետորական նմանությունների վրա և անտեսում է ռազմաքաղաքական իրականության խորքային տարբերությունները։

Վենեսուելայի դեպքում Թրամփի խոսույթն ու գործելաոճն ամբողջությամբ տեղավորվում են Մոնրոյի դոկտրինի տրամաբանության մեջ, որը նա փորձել է վերակենդանացնել և հարմարեցնել սեփական քաղաքական օրակարգին։

Լատինական Ամերիկան Թրամփի ընկալմամբ ԱՄՆ-ի անմիջական ազդեցության գոտին է, որտեղ Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում կոշտ միջամտության։ Վենեսուելան այդ շրջանակում ընկալվում է որպես թույլ և մեկուսացված պետություն՝ տնտեսական կոլապսի, սահմանափակ ռազմական կարողությունների և արտաքին անվտանգության իրական երաշխիքների բացակայության պայմաններում։

Իրանը, սակայն, բոլորովին այլ քաղաքական և աշխարհաքաղաքական քաշային կարգում է։ Այն ունի կայացած պետական համակարգ, բազմաշերտ ռազմական և անվտանգային կարողություններ, ինչպես նաև տարածաշրջանային ազդեցության լայն և կայուն մեխանիզմներ։ Ամենակարևորն՝ Իրանն այնպիսի պետություն է, որի շուրջ խաչվում են այլ գլոբալ ուժային կենտրոնների շահերը։ Չինաստանի և Ռուսաստանի համար Իրանը երկրորդական դերակատար չէ, այլ գլոբալ ուժային հավասարակշռության կարևոր հանգույց, և նրա դեմ ԱՄՆ-ի լայնամասշտաբ ռազմական գործողությունն անխուսափելիորեն կվերածվի ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ճգնաժամի՝ անկանխատեսելի հետևանքներով։

Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված զարգացումները, ցույց են տվել, որ օդային հարվածներն Իրանի պարագայում չեն ապահովում ռազմավարական ճեղքում։ Ընդհակառակը՝ արտաքին ռազմական ճնշումը հակառակ արդյունք է տալիս՝ կոնսոլիդացնելով իրանական հասարակությանը և ամրապնդելով ներքին համախմբումը։ Իսկ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունն Իրանի դեմ դժվար է գնահատել այլ կերպ, քան ռազմաքաղաքական արկածախնդրություն՝ մեծ մարդկային, քաղաքական և տարածաշրջանային կորուստներով։

Թրամփի արտաքին քաղաքական վարքագիծը հիմնված է ուժի ցուցադրման, կոշտ հայտարարությունների և մշտական ճնշման վրա, սակայն առանց այն սահմանը հատելու, որտեղ ռիսկերը դառնում են անկառավարելի։ Նրա հռետորաբանությունը հաճախ ծառայում է որպես զսպման և բանակցային դիրքերի ուժեղացման գործիք, այլ ոչ թե որպես իրական պատերազմի անխուսափելի ազդակ։

Այս տրամաբանության մեջ Իրանը կարող է շարունակել մնալ պատժամիջոցների և քաղաքական ճնշման թիրախ, բայց ոչ այն ուղղությունը, որտեղ Թրամփը կգնա լայնամասշտաբ ռազմական արշավի։

Հետևաբար, Վենեսուելայի և Իրանի միջև անցկացվող զուգահեռները կարող են արդյունավետ լինել քարոզչական դաշտում, սակայն չեն կարող հիմք հանդիսանալ իրատեսական ռազմաքաղաքական գնահատման համար։ Թրամփի հիշատակված հայտարարություններն ավելի ճիշտ է դիտարկել որպես հռետորական ազդակներ և ուժի ցուցադրում, այլ ոչ թե Իրանի դեմ պատերազմի ուղիղ նախապատրաստում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Politico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված