Նիկոլի պատժիչ գործիքի վերածված 3-րդ իշխանության ինստիտուտները վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Նարեկի եւ Վազգենի այսօրվա հերթական դատավարությունը ծաղրն է արդարադատության նկատմամբ։
Ի հակառակ նիստի ընթացքում տղաների եւ իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի եւ փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը եւս երեք ամսով։
Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը, Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը «քաղաքականագված է, կոռումպացված եւ կախյալ»։ Ափսոս, որ դա միայն խոսքեր էին…
Նիկոլի պատժիչ գործիքի վերածված երրորդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, դաշտը «зачистка»-յի ենթարկելու եւ վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են։
Տղաներին, ինչպես մյուս բոլոր քաղբանտարկյալներին, տոկունություն եւ ազատություն եմ մաղթում։
Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։
Նարեկ ջան, դու լավ գիտես, որ մեր պայքարն երկարատեւ է, եւ դու պարտավոր ես լինել ուժեղ ոչ միայն ոգով, այլեւ մարմնով»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)