Հայաստանում վաղուց այլեւս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են. Գեղամ Մանուկյան
Բլոգոսֆերա
Դատարանի դահլիճում հետեւում էի Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության դատալսմանը։ Մի քանի ժամ շարունակ փաստաբաններ Արսեն Բաբայանը, Ռուբեն Մելիքյանը, նաեւ՝ տղերքը ուղղակի փշրեցին դատախազի թույլիկ փաստարկները։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Թվում էր, որ այլեւս ոչինչ չէր կարող հիմք դառնալ նրանց կալանքը երկարաձգելուն։
Դեռ չեմ խոսում խայտառակ քրգործի մասին։
Թվում էր, թե... բայց միայն թվում էր։ Հայաստանում վաղուց այլեւս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են։
Դատավոր Շահվերդյանը լսեց-լսեց, ու գործեց վերին պատվերը։ Ցինիկությունը սահմաններ չունի։
Տոկունություն տղերքին։ Ու ուժ անժամկետ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին...»,- գրել է նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)