Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) 

Գերաշնորհ, հոգեշնորհ հայրեր, դուք իսկապես հավատում եք, որ սա՞ է Եկեղեցու բարեկարգման ամենաճիշտ ճանապարհը. Տաթև Սրբազան

Հրապարակումներ

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ արտաքին ճնշումների հանգույն մեկնարկած ներքին ճնշումները նոր թափով սկսվեցին տարեսկզբից. Նիկոլ Փաշինյանը տարին սկսեց հակաեկեղեցական պայքարի մեկնակետ  Հովհաննավանքում «պատարագի» մասնակցելուց, ապա իրեն «ամրակցված» եպիսկոպոսների մասնակցությամբ ինչ-որ թղթի ստորագրմամբ և պահանջներով: Հետո եղավ սուրբծննդյան ուխտերթը,  ԱԺ-ի ինչ-որ անհասկանալի օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում իշխանական պատգամավորի «գալագոսում»-ն ու տեղեկությունները, որ ինչ-ինչ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով փորձելով նրանց ներքաշել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։

168.am-ը եկեղեցու շուրջ սեղմվող օղակի մասին զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ:

– Սրբազան Հայր, ո՞րն է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծվածի վերաբերյալ Ձեր գնահատականը և ինչպիսի՞ հանգուցալուծում պետք է սպասել, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շարունակում են նույն ոճով խոսել ու գործել:

– Այսօրվա իրականությունը, բնականաբար, ցավ է պատճառում յուրաքանչյուր հայ քրիստոնյայի, առավել ևս մեզ՝ հոգևորականներիս: Այսօր մենք հավաքական առումով անցնում ենք լուրջ փորձության միջով, որը չի կարող վերքեր չպատճառել մեր եկեղեցուն: Միևնույն ժամանակ միամիտ կամ առնվազն անտեղյակ պետք է լինել Հայոց Պատմությունից, որպեսզի կարծենք, թե այս ամենը աննախադեպ կամ անօրինակ իրողություններ են: Դարեր շարունակ մեր Մայր Եկեղեցին տեսել ու դիմագրավել է այսպիսի և նույնիսկ ավելի ուժեղ արհավիրքների, որոնք, ցավոք սրտի, երբեմն ուղղորդվում էին հենց մեր հայրենի թագավորների կամ իշխանական տների կողմից:

Անշուշտ, այսօր էլ ցավալի է տեսնել ՀՀ իշխանությունների հակասահմանադրական վարքագիծն ու ընտրած ձևաչափերը՝ Եկեղեցին իրենց պատկերացրած «Բարենորոգմանը» ենթարկելու համար, սակայն մեծ հաշվով դա չէ որոշիչ ուժը կամ հանգամանքը, թե ինչ հանգուցալուծում պիտի ունենա այս արհեստածին թնջուկը: Եկեղեցու կյանքը հոգևոր կյանք է, և այն ինքնանորոգվում է միայն ու միայն քրիստոնեական հավատի սկզբունքներով, ինչը, ցավոք, կցկտուր է առկա, որոշ առումով էլ ընդհանրապես չկա սկսված շարժման գործելաոճի մեջ:

– Կսպասեի՞ք ձեր միաբան եղբայրներից, որ կմիանան Փաշինյանի օրակարգին:

– Ես խոսքիս սկզբում նշեցի, որ մենք՝ որպես հավաքական հոգևորականություն, չենք կարող այս ամենից վերքեր չկրել, իսկ անհատական առումով ես այսօր, ցավոք, կանգնած եմ իմ ծառայակից և ընկերակից եղբայրներից շատերին այլևս ի հոգևորս կորցնելու վտանգի առաջ: Միգուցե մեկ օր ես կլսեմ նրանց պատճառները և որոշ չափով կընկալեմ, բայց միևնույն է, ոչինչ այլևս առաջվանը չի կարող լինել:

– Ի՞նչ կփոխանցեք այդ տասը եպիսկոպոսներին և նրանց, որոնք համոզում են, թե պայքարը «բարեփոխում է»:

– Այնքան շատ բան կա ասելու, բայց կփորձեմ ամբողջացնել մտքերս մի քանի կետերի մեջ, կամ, ավելի լավ է, հարցադրումների.

Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ և բարեշնորհ հայրեր,

Իսկապես դուք հավատում եք, որ սա՞ է Եկեղեցու բարեկարգման ամենաճիշտ ճանապարհը,

Արդյո՞ք այդ ճանապարհին դուք ընտրել եք ամենաանկեղծ, ամենահաջող և ամենավստահելի դաշնակցին,

Արդյոք ամեն մեկդ անհատապես ի վիճակի՞ եք հանդիպելու և դեմ առ դեմ, իրար աչքերի մեջ նայելով՝ անկեղծորեն զրուցելու Վեհափառ Հայրապետի հետ՝ որպես որդի և հայր:

– Կալանավորված հոգևորականներ ունենք, նոր գործերի շրջանակում հարցաքննվող նոր հոգևորականներ, տարբեր հոգևորականների հասցեին հնչող մեղադրանքներ, շրջանառվող ինչ-ինչ խոսակցություններ, այդ թվում՝ Ձեր հասցեին. Ինչպե՞ս կարող է եկեղեցին հակազդել այս ալիքին, եթե անգամ Սահմանադրության առջև կանգ չեն առնում իշխանությունները:

– Այսօր իսկապես վերացել է ամեն թույլատրելի և անթույլատրելի սահման, և զրպարտությունը  դարձել է հայ հասարակության մի ստվար զանգվածի սիրելի զբաղմունքը, և սա մի քանի տարվա հարց չէ: Տասնամյակներ շարունակ արժեզրկել և ցածր մակարդակի են հասցրել մեր ժողովրդին, որպեսզի այն գիտակից ու վերլուծող հասարակությունից վերածվի կառավարելի ամբոխի, կամ իրենց սիրելի բառով՝ «ժողովրդի»:

Անշուշտ, ոչ մի հոգևորական էլ զերծ չէ թերացումներից և տկարություններից։ Քրիստոնեական հավատքը մեզ սովորեցնում է տարբերել անձը և առաքելությունը․ մարդը կարող է սայթաքել, բայց Աստծուց վստահված ծառայությունը դրանով չի վերանում։ Եկեղեցին կանգնած է ոչ թե մարդկային անսխալականության, այլ ապաշխարության, ճշմարտության և ողորմության վրա։ Երբ այսօր տեսնում ենք կալանավորված կամ հարցաքննվող հոգևորականների, ինչպես նաև տարբեր մեղադրանքներ՝ այդ թվում՝ չապացուցված կամ քաղաքական համատեքստում հնչեցվող, Եկեղեցու հակազդեցությունը չի կարող լինել ոչ վրեժխնդրությունը, ոչ էլ աղմուկը։ Նրա ուժը այլ տեղ է՝ հոգևոր արժանապատվության պահպանման, իրավական արդար ընթացքի պահանջի և ճշմարտության հանդեպ անդրդվելի վկայության մեջ։ Եթե նույնիսկ իշխանությունները չեն կանգնում Սահմանադրության առջև, Եկեղեցին կանգնում է Ավետարանի առջև, և դա է նրա բարոյական առավելությունը։

Եկեղեցին չի արդարացնում մեղքը, բայց նաև չի զոհաբերում մարդուն քաղաքական կամ հասարակական շահերին։ Նա շարունակում է աղոթել թե՛ հալածվողների, թե՛ հալածողների համար՝ հիշեցնելով, որ վերջին խոսքը ոչ թե ուժինն է, այլ Աստծունը։ Այդ լռությամբ, համբերությամբ և ճշմարտությանը հավատարիմ մնալով է, որ Եկեղեցին իրականում հակազդում է՝ առանց դավաճանելու իր քրիստոնեական ինքնությանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Ամենադիտված