Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել
Իրան
Իրանի մայրաքաղաքում հարվածների հետևանքով՝ վնասվել են մի քանի բնակելի շենքեր և դպրոցի շենք։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունները տեղի են ունեցել Թեհրանի արևելքում։
Ներկայումս հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։
Իսրայելական N12 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագիր, որը պահանջում է նրա միջուկային ծրագրի ապամոնտաժում, ուրանի հարստացումից հրաժարվել և իր պաշարները փոխանցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։
Դրա դիմաց Վաշինգտոնը առաջարկում է վերացնել պատժամիջոցները և աջակցել քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ