Իրանը հայտարարել է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Բուշերի ատոմակայանին
Իրան
Իսրայելը և Միացյալ Նահանգները նոր հարված են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանին։ Կայանը չի վնասվել։ Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI):
«Արկը ընկել է ատոմակայանի տարածքում, սակայն նախնական գնահատականները ցույց են տալիս, որ օբյեկտին վնաս չի հասցվել», -հայտնել է AEOI-ն։ Աշխատողների շրջանում վիրավորներ չկան։
Մարտի 24-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը նաև հարվածել են Իրանի հարավ-արևմուտքում և կենտրոնում գտնվող խողովակաշարին և գազաբաշխիչ կայանին (GDS):
Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը պնդում է, որ Թեհրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ