Կոնգրեսական Լունան Զելենսկուն կոչ է արել խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ
ԱՄՆ
Կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Ժամանակն է խաղաղության համաձայնագիր կնքել», - ասել է խորհրդարանականը։
Սա Լունայի գնահատականն է Զելենսկու՝ Reuters-ին տված հարցազրույցում հայտարարության վերաբերյալ, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները առաջարկել է պաշտոնապես հաստատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ պայմանով, որ Կիևը համաձայնի դուրս բերել իր զորքերը Դոնբասի օկուպացված մասից։ Եթե Զելենսկին հրաժարվի, ըստ «Ուկրաինսկա պրավդայի», Վաշինգտոնը կարող է կրճատել հանրապետությանը տրամադրվող օգնությունը և կենտրոնանալ այլ նախագծերի վրա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ