Գերմանիայի պաշտպանության նախարարը քննադատել է Թրամփի պատերազմը Իրանի դեմ
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը քննադատել է ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Իրանում՝ կոչ անելով հակամարտության դիվանագիտական լուծման: Նրա խոսքերը մեջբերել է Rheinische Post-ը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական լուծում պետք է գտնվի «հնարավորինս շուտ»: Նախարարը նաև քննադատել է Վաշինգտոնի մոտեցումը հակամարտությանը՝ որպես ամբողջություն։
«Չկա ռազմավարություն, չկա հստակ նպատակ, և, իմ կարծիքով, ամենավատն այն է, որ չկա պատերազմից դուրս գալու ռազմավարություն», - ասել է Պիստորիուսը։
Գերմանիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Վաշինգտոնի գործողությունների հետևանքները արձագանք են գտնում ամբողջ աշխարհում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru