Ուկրաինային Գերմանիայի Taurus-ը պետք չէ, քանի որ այն արդեն այլընտրանք ունի․ Մերց
Աշխարհ
Ուկրաինային այլևս պետք չեն գերմանական Taurus հեռահար հրթիռները, քանի որ այժմ այն ունի իր սեփական այլընտրանքը։ Այս մասին Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան արդեն ունի իր սեփական հեռահար զենքերը, որոնք մասամբ ինքնուրույն է մշակել, այդ թվում՝ մեր օգնությամբ, և որոնք զգալիորեն ավելի արդյունավետ են, քան Taurus հրթիռների համեմատաբար փոքր քանակը, որը մենք կարող էինք մատակարարել», - ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ նախկինում ինքը կողմ էր նման հրթիռներ Կիևին փոխանցելուն` հաշվի առնելով, որ Բունդեսվերն ուներ բավարար պաշարներ։ Սակայն, այժմ, երբ Ուկրաինան զինված է «ավելի լավ, քան երբևէ», Մերցը կարծում է, որ այլևս նման մատակարարումների կարիք չկա։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան բախվում է ֆինանսավորման խնդիրների, ուստի լրացուցիչ զենքերը ներկայումս «չի լուծում խնդիրը»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ