Թրամփը չի աջակցել Նեթանյահուի` Իրանի վերաբերյալ գաղափարներից մեկին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գաղափարը՝ Իրանում բողոքի ցույցեր հրահրելու գործող կառավարության դեմ։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ինչո՞ւ պետք է մենք խրախուսենք մարդկանց դուրս գալ փողոց, եթե նրանց վրա միևնույն է կրակելու են», - պատասխանել է Թրամփը Նեթանյահուի առաջարկին։
Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայն են պատերազմի նպատակների մեծ մասի շուրջ, սակայն նրանց տեսակետները տարբերվում են Իրանում ռեժիմի փոփոխության վերաբերյալ։ Երկու կողմերը համաձայն չեն եղել ռեժիմի փոփոխության փորձի ժամանակ ընդունելի «քաոսի և արյունահեղության» մակարդակի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ