Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր․ Պապիկյան
Քաղաքական
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։
Հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։
«Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձել ենք նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ