ԱՍՀ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել հունգարացի գործընկերների հետ. քննարկվել են համատեղ սոցիալական ծրագրերը
Քաղաքական
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյի ու Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին․ մասնավորապես, քննարկվել են Ղարաբաղից տեղահանված երեխաների մասնակցությամբ Հունգարիայում ամառային ճամբարի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Ընդգծվել է նմանօրինակ ճամբարների կազմակերպման կարևորությունը՝ երեխաների սոցիալական ներառման և միջմշակութային շփումների խթանման տեսանկյունից։ Շեշտվել է նաև կրթական և ճանաչողական բաղադրիչի ապահովումը, ինչը կնպաստի երեխաների աշխարհայացքի ընդլայնմանն ու նոր գիտելիքի ձեռքբերմանը։
Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով առավել մեծ թվով երեխաների։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ