Ոչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Իրան
Ոչ ոք չի կարող Իրանին կամ իրանական ժողովրդին վերջնագրեր ներկայացնել, Х սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը։
Նա դիմել է իրանական ժողովրդին։
«Իրանի ազգը չեմպիոն է։ Ձեր 25-օրյա ներկայությունը փողոցներում և զինված ուժերի զոհաբերությունը ստեղծեցին պատմական հաղթանակի պայմանները սիրելի Իրանի համար։ Ոչ ոք չի կարող վերջնագրեր ներկայացնել Իրանին կամ իրանական ժողովրդին։ Ձեր երեխաները չեն բաց թողնի այս հնարավորությունը, մինչև լիովին չգիտակցեն իրենց հաղթանակը և չխախտեն «պատերազմ-հրադադար-պատերազմ» չարաբաստիկ ցիկլը»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը