Իրանը հայտարարել է Սաուդյան Արաբիայում ավիաբազայի հարվածի մասին․ ոչնչացվել են լիցքավորող ինքնաթիռներ
Իրան
Իրանը հայտարարել է, որ հարված է հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող արքայազն Սուլթանի անվան ավիաբազային՝ ոչնչացնելով մի շարք օդում լիցքավորող ինքնաթիռներ։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՌ) մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ խոսքը վերաբերում է լոգիստիկ նշանակության օդանավերին, որոնք օգտագործվում էին ԱՄՆ ռազմական ներկայությանը աջակցելու համար։ Իրանական կողմը նշել է, որ այդ տեխնիկան սպասարկում էր ամերիկյան ուժերին Էլ-Խարջի ռազմաբազայում։
Ավելի վաղ Իրանը նաև հայտարարել էր, որ դռոններով հարվածել է Իսրայելի պաշտպանության բանակի խոշոր տրանսպորտային կենտրոնին Թել Ավիվում։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել՝ նոր ռազմական գործողությունների ֆոնին։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը