Թրամփը Լիբանանի վերաբերյալ հարցում է ուղարկել Նեթանյահուին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խուսափել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից՝ ընտրելով Լիբանանում թիրախային գործողություններ: Ամերիկացի առաջնորդն ինքն է այս մասին հայտարարել Axios-ին տված հարցազրույցում։
«Ես Նեթանյահուին ասել եմ, որ նա պետք է ավելի հետևողական լինի, ոչ թե շենքեր քանդի: Նա չի կարող դա անել: Դա չափազանց սարսափելի է և Իսրայելի մասին վատ տպավորություն է ստեղծում», - ասել է նախագահը։
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների առաջին փուլը: Այնուհետև կողմերը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ:
Հրադադարը հայտարարվել է ապրիլի 17-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու