Թրամփը Հորմուզի նեղուցի նոր անվանումով քարտեզ է հրապարակել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել՝ Հորմուզի նեղուցն անվանելով «Թրամփի նեղուց»։
Լուսանկարում պատկերված է Պարսից և Օմանի ծոցերի քարտեզը։ «Թրամփի նեղուցը» գտնվում է դրանց միջև, որի միջով անցնում են տանկերները։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը լրջորեն առաջարկել էր Հորմուզի նեղուցն իր անունով անվանակոչել, սակայն մերժվել էր։ Fox Business-ին տված հարցազրույցում նա ափսոսանք է հայտնել, որ նեղուցն իր պատվին վերանվանելու գաղափարը աջակցություն չի ստացել։
Թրամփը պարզաբանել է՝ իրեն ասել են, որ նեղուցը կարող է կոչվել «Հորմուզի նեղուց», բայց ոչ «Թրամփի նեղուց»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու