ԱՄՆ ԶՈւ-ն հերքել են Իրանի կողմից ամերիկյան նավի վրա հարձակման մասին հաղորդագրությունը
ԱՄՆ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) երկու հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան ռազմանավի վրա։
Մայիսի 4-ին իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկու հրթիռ է խոցել Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան ռազմանավի վրա այն բանից հետո, երբ իրանական բանակը հայտարարել է, որ արգելում է ամերիկյան նավերի մուտքը այդ անցուղով։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի ոչ մի նավ չի տուժել։ ԱՄՆ ուժերը աջակցում են «Ազատություն» գործողությանը և պահպանում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը», - հայտարարել է CENTCOM-ը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել