Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները հստակ գնահատական կտան Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Աշխարհ
Խոր վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման վերաբերյալ տեղեկությունները։
Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ ուղղված միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ անարգանքի դրսևորման փորձի մասին է։
Տեսնում ենք, որ տեղի ունեցածը սուր մերժման է արժանացել Գյումրիի քաղաքային իշխանությունների և հասարակության կողմից։
Ակնկալում ենք, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները հստակ գնահատական կտան տեղի ունեցածին, ինչպես նաև կձեռնարկեն սպառիչ միջոցներ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքների կանխարգելման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ