ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակը
Սպորտ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) շնորհավորել է Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ծննդյան տարեդարձը։ Այսօր՝ հունիսի 24-ին, ֆուտբոլիստը դարձավ 39 տարեկան։
«2004 թվականին ՈւԵՖԱ-ի մրցաշարերում իր առաջին ելույթից ի վեր Լիոնել Մեսսին հանդիսատեսին անմոռանալի պահեր է պարգևել եվրոպական ասպարեզում և դրա սահմաններից դուրս: Ծնունդդ շնորհավո՛ր, Լեո»,- ասված է X սոցիալական ցանցում ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Լիոնել Մեսսին հայտնի է դարձել «Բարսելոնայում» իր ելույթների շնորհիվ, որտեղ նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ Իսպանիայի առաջնության և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթները: Նա նաև բազմիցս արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:
Ընթացիկ ԱԱ 2026-ում Մեսսին դարձել է մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։ Ներկայումս նրա հաշվին կա 18 խփած գնդակ, ինչը երկուսով ավելի է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ցուցանիշներից, որոնք դարձել են 16-ական գոլի հեղինակ։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները