Թրամփը հետաձգել է բնակարանաշինության մասին օրենքի ստորագրումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է երկկուսակցական աջակցություն ունեցող մատչելի բնակարանաշինության մասին օրինագծի ստորագրման նախատեսված արարողությունը՝ փորձելով ճնշում գործադրել իր կուսակից հանրապետականների վրա, որպեսզի նրանք ընդունեն երկար ժամանակ Կոնգրեսում կանգ առած ընտրական սահմանափակումների փաթեթը, որը խորացրել է տարաձայնությունները կուսակցության ներսում և ցույց տվել նախագահի ազդեցության սահմանները։
«Այսօրվա բնակարանաշինության վերաբերյալ մամուլի ասուլիսն ու օրենքի ստորագրման արարողությունը չեղարկվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք ընդունել խիստ անհրաժեշտ «Փրկենք Ամերիկան» ակտը (Save America Act), որը ես համարում եմ ազգային արտակարգ իրավիճակի լուծման միջոց», — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում։
Օրինագիծը նախատեսում է, որ դաշնային ընտրություններում քվեարկելու համար ընտրողները պետք է ներկայացնեն ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթային ապացույցներ և խիստ պահանջներին համապատասխանող լուսանկարով անձը հաստատող փաստաթուղթ։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները