Մեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացը
Քաղաքական
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնությունների ձեռքբերման գործընթացը լինելու է «չափազանց բարդ»։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեդվեդևի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք է ստեղծում հետագա բանակցությունների համար, քանի որ արդեն գոյություն ունեն անհրաժեշտ փաստաթղթերը և սահմանված են հետագա քննարկումների ժամկետները։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի վերականգնման ֆինանսավորման վերաբերյալ, համաձայնության հասնելը չափազանց դժվար կլինի։ Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ Օրմուզի նեղուցը Իրանի համար դարձել է «միջուկայինից ոչ պակաս ազդեցիկ զենք»՝ ակնարկելով դրա ռազմավարական նշանակությունը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը