Թրամփը ցուցադրել է ոսկե քանդակ, որտեղ իրեն պատկերել է ԱՄՆ հիմնադիր նախագահների կողքին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ոսկե գույնի քանդակ՝ ԱՄՆ Ռաշմոր լեռան հուշարձանում պատկերված չորս նախագահների դիմանկարներով, որոնց կողքին ավելացվել է նաև իր պատկերը։ Այդ մասին հայտնում է «Политика страны» Telegram ալիքը։
Հրապարակման համաձայն՝ քանդակի հեղինակը բրիտանացի նկարիչ Իեն Ալեքսանդրն է, որը նախկինում ներկայացրել էր նաև 250 դոլարանոց խորհրդանշական թղթադրամի դիզայնը՝ Դոնալդ Թրամփի պատկերով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը ձգտում է ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարությունները, որոնք նշվում են հուլիսի 4-ին, ներկայացնել նաև որպես իր քաղաքական հաջողությունների խորհրդանիշ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը