Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկու քաղաքական մոտեցումները խոչընդոտում են խաղաղության հասնելու գործընթացին։ Նա այդ մասին գրել է X սոցիալական հարթակում։
Մենդելի խոսքով՝ Զելենսկին շարունակում է իր նախկին «Կվարտալ 95» կատակերգական նախագծի սցենարներին բնորոշ գաղափարները ներկայացնել որպես իրական քաղաքական ռազմավարություններ։ Նրա գնահատմամբ՝ այդ նախաձեռնությունները կյանքի են կոչվում՝ չնայած զգալի ֆինանսական ծախսերին և դրանց արդյունավետության վերաբերյալ կասկածներին։
Ավելի վաղ Յուլիա Մենդելը նշել էր նաև, որ Զելենսկու և Վարշավայի միջև ծագած սկանդալը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի նկատմամբ արևմտյան դաշնակիցների աջակցության վրա։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը