Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեսականորեն կարող էր հարված հասցնել Իրանի ղեկավարությանը, որը հավաքվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, սակայն հրաժարվել է նման քայլից՝ բանակցային գործընթացը պահպանելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը։
«Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի»,- ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը