Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Սպորտ
Ռուսաստանցի 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես փոխել է սպորտային քաղաքացիությունը և այսուհետ միջազգային հարթակում կներկայացնի Հայաստանը:
Գործընթացն իրականացվել է «Keron» զարգացման հիմնադրամի և ՀՀ թենիսի ֆեդերացիայի տևական բանակցությունների արդյունքում: Այս մասին գրում է Forbes.ru-ն։
2020 թվականի «Ռոլան Գարոսի» պատանեկան մրցաշարի եզրափակչի մասնակից Չարաևայի անցումը կընդլայնի Հայաստանի ներկայացվածությունը համաշխարհային կանանց թենիսում։
Ըստ լրատվամիջոցի՝ 2022թ.-ից սկսած ITF-ի սահմանափակումների ֆոնին սպորտային քաղաքացիությունը փոխել են նաև մի շարք այլ հայտնի ռուս թենիսիստուհիներ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին