Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ «Ոսկե գնդակը» կստանա Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը:
Փորձագետի խոսքով՝ գլխավոր անհատական մրցանակին հավակնում են հարձակվողներ Կիլիան Մբապեն (Մադրիդի «Ռեալ»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մայքլ Օլիսեն («Բավարիա»):
«Կարծում եմ՝ մենք ունենք «Ոսկե գնդակի» պոտենցիալ դափնեկիր: Ներկայումս Ֆրանսիայի հավաքականում կա երեք ֆուտբոլիստ, որոնք հնարավորություն ունեն արժանանալու այդ մրցանակին՝ Մբապեն, Դեմբելեն և Օլիսեն»,-Պետիի խոսքերը մեջբերում է RMC Sport պարբերականը:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Լոնդոնում։ Հիշեցնենք, որ այս մրցանակի գործող դափնեկիրը Ուսման Դեմբելեն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին