Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու
Սպորտ
Կրիշտիանու Ռոնալդուն չունի հաջորդ Աշխարհի առաջնությունում խաղալու ծրագրեր։ euro-football.ru-ի հաղորդմամբ, պորտուգալացի աստղը հայտարարել է, որ ներկայիս Աշխարհի առաջնությունը կլինի իր վերջինը։
«Վերջին Աշխարհի առաջնությունը (ծիծաղում է)... Վերջին հաշվով, մարդիկ են մնում։ Մարդիկ, ովքեր մեզ սիրում են, մարդիկ, որոնց մենք կարող ենք հատուկ պահեր նվիրել։ Եվ ես տեսնում եմ այն մարդկանց, ովքեր մեզ հետ աշխատում են։ Դրանք զարմանալի հիշողություններ են։
Պարզապես պետք է վայելել յուրաքանչյուր պահը։ Այո, սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է լինելու։ Պետք է վայելել այն», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հաջորդ Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2030 թվականին, և այդ ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն կլինի 45 տարեկան։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ պորտուգալացին կարող է խաղալ Աշխարհի առաջնությունում չորս տարի անց։
Ներկայումս 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն և Պորտուգալիայի այլ խաղացողներ պատրաստվում են 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Իսպանիայի դեմ խաղին։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին