Իրանի դեսպան․ Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ
Քաղաքական
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանի խոսքով՝ Խամենեին Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ և բարեկամ հարևանը, ինչպես նաև մեծ հարգանքով էր վերաբերվում Իրանում բնակվող հայ համայնքին։
«Նա Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ հարևան և յուրահատուկ հարգանք էր տածում Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ»,- նշել է Շիրղոլամին։
Իրանի դեսպանը նաև ընդգծել է, որ հույս ունի՝ Խամենեիի գաղափարներն ու մոտեցումները հետագայում ևս կծառայեն որպես ուղենիշ հայ-իրանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ