Սպերցյանը կnրծանե՞g իր կարիերան «Ալ-Ահլի» տեղափոխվելով. Կոլոսկովի մեկնաբանությունը
Սպորտ
Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխությունը։
Կոլոսկովի խոսքով՝ այս տրանսֆերը չի վնասի հայ ֆուտբոլիստի կարիերային և կարող է նույնիսկ նոր հնարավորություններ բացել նրա առջև։
«Սաուդյան Արաբիա տեղափոխվելը չի կործանի Սպերցյանի կարիերան։ Սա լավ առաջնություն է, ոչ թե Սողոմոնյան կղզիները։ Եթե Սաուդյան Արաբիայում լավ խաղաս, կարող ես հայտնվել Եվրոպայում»,- «Матч ТВ»-ին ասել է Կոլոսկովը։
Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» «Ալ-Ահլի» տեղափոխության մասին։
Անցած մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ և կատարելով 16 գոլային փոխանցում։ Սպերցյանի խփած գոլերից հինգը գրանցվել են 11-մետրանոց հարվածներից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ