Գագիկ Ծառուկյանը ՔԿ-ում է՝ լրացուցիչ հարցաքննության
Իրավունք
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ լրացուցիչ հարցաքննության։ Փաստաբանների խոսքով՝ իրենց չի տեղեկացվել, թե որ քրեական գործի շրջանակում է իրականացվում հարցաքննությունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ ենթադրում են՝ խոսքը խարդախության և փողերի լվացման վերաբերյալ գործի մասին է։ Նա նաև հայտնել է, որ հարկային մեղադրանքը դատախազության կողմից դադարեցվել է՝ ապօրինի լինելու հիմքով։
Փաստաբանները պնդում են, որ քննությանը ներկայացրել են մի շարք փաստաթղթեր, որոնք, իրենց համոզմամբ, ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանն ու հայկական կողմը տուժող են։ Նրանք նաև միջնորդել են իրանցի գործարարների հետ առերեսումներ անցկացնել, սակայն մինչ այժմ դրանք չեն իրականացվել։ Քննչական կոմիտեի շենքի մոտ այս ընթացքում հավաքվել էին նաև Ծառուկյանի աջակիցները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ