Նյարդաբանը նշել է ուղեղը ծերացումից պաշտպանող ամենաօգտակար մթերքները
Հասարակություն
Ճարպոտ ծովային ձուկը, մուգ գույնի հատապտուղներն ու ընկույզները կարող են նպաստել ուղեղի առողջության պահպանմանը և նվազեցնել տարիքային փոփոխությունների ազդեցությունը։ Այս մասին UfaTime.ru-ին տված հարցազրույցում հայտնել է նյարդաբան Մանսուր Կուտլուբաևը։
Բժշկի խոսքով՝ հատկապես օգտակար է ճարպոտ ծովային ձուկը, քանի որ այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով։ Նա խորհուրդ է տվել այն ներառել սննդակարգում շաբաթական մի քանի անգամ։ Ուղեղի առողջության համար օգտակար են նաև մուգ գույնի հատապտուղները՝ օրինակ հապալասը և սև հաղարջը, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով և պաշտպանում են բջիջները վնասումից։
Կուտլուբաևը կարևորել է նաև ընկույզների և սերմերի օգտագործումը՝ հատկապես առանձնացնելով դդմի սերմերը։ Նրա խոսքով՝ ուղեղի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ բջջանյութ օգտագործել և պահպանել հավասարակշռված սննդակարգ՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճիշտ համադրությամբ։ Միաժամանակ նա խորհուրդ է տվել սահմանափակել աղի, կենդանական ճարպերի և հեշտ յուրացվող շաքար պարունակող մթերքների օգտագործումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ