Պուտինի այցը Ճապոնիայի հավակնած կղզի կոշտ արձագանք է առաջացրել Տոկիոյում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 13-ին այցելել է Հարավային Կուրիլյան կղզիների Իտուրուպ կղզի, որի նկատմամբ հավակնություններ ունի Ճապոնիան։ Այցը կոշտ արձագանք է առաջացրել Տոկիոյում։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին այն անվանել է «բացարձակապես անընդունելի»՝ հայտարարելով, որ նման քայլը վիրավորում է ճապոնացիների զգացմունքները և դժվարացնում ռուս-ճապոնական հարաբերությունների հնարավոր բարելավումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Իտուրուպը Կուրիլյան շղթայի այն չորս կղզիներից մեկն է, որոնց նկատմամբ Ճապոնիան տարածքային պահանջներ ունի։ Դրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին անցել են Խորհրդային Միության վերահսկողության տակ, իսկ ներկայում գտնվում են Ռուսաստանի կազմում։ Տարածքային վեճի պատճառով Մոսկվան և Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս պաշտոնական խաղաղության պայմանագիր չեն կնքել։
Այցի ընթացքում Պուտինը եղել է Իտուրուպի «Յասնի» ձկնավերամշակման գործարանում, ծանոթացել ձկնարդյունաբերության աշխատանքներին և համտեսել տեղական ձկնկիթ։ Reuters-ը նշում է, որ այցը տեղի է ունեցել տարածաշրջանում Ռուսաստանի ռազմածովային զորավարժություններից հետո և Ճապոնիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի 81-րդ տարելիցից երկու օր առաջ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է