Չելյաբինսկի մարզում ձկնկիթ հիշեցնող հազվագյուտ սունկ են հայտնաբերել
Ռուսաստան
Չելյաբինսկի մարզի «Տագանայ» ազգային պարկում հայտնաբերվել է չափազանց հազվագյուտ սնկատեսակ, որը նախկինում այդ տարածքում չէր գրանցվել։ Խոսքը Peniophorella praetermissa տեսակի մասին է։
Սունկը հայտնաբերվել է ազգային պարկի բուսական աշխարհի պլանային մշտադիտարկման ժամանակ։ Այն աճում է փտող փայտանյութի և բուսական մնացորդների վրա՝ առաջացնելով բարակ շերտ, որն արտաքին տեսքով հիշեցնում է ձկնկիթ կամ մանր կարկտահատիկներ։ Մասնագետների խոսքով՝ սունկը թունավոր չէ, սակայն դրա ուտելիության վերաբերյալ բավարար տվյալներ չկան, ուստի այն սննդի մեջ օգտագործել խորհուրդ չի տրվում։
Գիտնականները նշում են, որ այս հազվագյուտ տեսակի հայտնվելը կարող է վկայել անտառային էկոհամակարգի լավ վիճակի մասին, քանի որ այն զգայուն է մարդու գործունեության ազդեցության նկատմամբ։ Մասնագետները շարունակում են ուսումնասիրել գտածոն՝ պարզելու դրա տարածվածությունն ու նշանակությունը տեղական էկոհամակարգում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է