Ադամ Կադիրովին նոր կոչում են շնորհել
Ռուսաստան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդուն՝ հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովին, շնորհվել է Չեչնիայի Կուրչալոևսկի շրջանի պատվավոր քաղաքացու կոչում։
Չեչնիայի Անվտանգության խորհրդի հաղորդագրության համաձայն՝ կոչումը նրան շնորհվել է պատասխանատու աշխատանքի, հանրապետության շահերին նվիրվածության և Կուրչալոևսկի շրջանի բնակիչների առջև ունեցած վաստակի համար։
Ավելի վաղ՝ հունիսին, Ադամ Կադիրովին շնորհվել էր նաև Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում, իսկ հուլիսին նա Ռուսաստանի ճանապարհային ոստիկանության 90-ամյակի կապակցությամբ ստացել էր հոբելյանական մեդալ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել