Ուկրաինայում հայտարարել են Ռուսաստանի դեմ հարվածների ավելի կոշտ փուլի անցնելու մասին
Ռուսաստան
Ուկրաինան անցնում է Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածների նոր՝ ավելի կոշտ փուլի։ Այս մասին Telegram-ում հայտարարել է ուկրաինացի լրագրող Անդրեյ Ցապլիենկոն։
«Ուկրաինան պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ-ին Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածների նոր՝ էլ ավելի կոշտ փուլին անցնելու մասին», — գրել է նա։ Ցապլիենկոյի խոսքով՝ Կիևը միաժամանակ պահանջում է անհապաղ ապահովել Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությունը։
Օգոստոսի 14-ի գիշերը ուկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել Բրյանսկին։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել