Ռուսները սկսել են ակտիվորեն անշարժ գույք գնել Թաիլանդում
Ռուսաստան
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Թաիլանդում անշարժ գույքի նկատմամբ ռուսաստանցիների պահանջարկն աճել է 46,4%-ով, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Sunway Estates-ի տվյալներին։
Նույն ժամանակահատվածում ռուսաստանցիների ներդրումների ծավալն աճել է 84,5%-ով՝ հասնելով 60,7 մլն դոլարի։ Փորձագետները հետաքրքրության աճը կապում են Թաիլանդում ենթակառուցվածքների ակտիվ զարգացման, ինչպես նաև ռուսաստանցիների շրջանում նախկինում պահանջված որոշ այլ երկրների անշարժ գույքի շուկաներում առաջացած խնդիրների հետ։
Ամենապահանջված ուղղությունը շարունակում է մնալ Պհուկետը, որին բաժին է ընկել հայտերի 63,2%-ը։ Երկրորդ տեղում Չոնբուրի նահանգն է, որի կազմում է Պատտայան՝ 21,1%-ով, իսկ Բանգկոկին և Սուրաթ Թանիին բաժին է ընկել 7,9-ական տոկոս։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել