Պուտինի կարևոր հայտարարություններ են սպասվում Արևելյան տնտեսական համաժողովում
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր հայտարարություններով հանդես կգա Վլադիվոստոկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի խորհրդական, համաժողովի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը։
Նրա խոսքով՝ Պուտինի ելույթը լիագումար նիստում ավանդաբար առանձնահատուկ ուշադրության է արժանանում։ «Շատ կարևոր հայտարարություններ կլինեն։ Եվ, իհարկե, Արևմուտքին խորհուրդ է տրվում հետևել պետության ղեկավարի ելույթին»,- ասել է Կոբյակովը։
Արևելյան տնտեսական համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 1-4-ը Վլադիվոստոկում՝ Ռուսկի կղզում։ 2026 թվականի համաժողովի գլխավոր թեման է՝ «Հեռավոր Արևելք․ զարգացում՝ հանուն մարդկանց բարօրության»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել