ՌԴ ՊՆ-ն հայտնել է Զապորոժիեի մարզում Ռիբալսկոյե բնակավայրի գրավման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Ռիբալսկոյե բնակավայրը։
Գերատեսչության տվյալներով՝ բնակավայրի համար մարտերը վարել են «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում այդ ուղղությամբ ուկրաինական ուժերը կորցրել են ավելի քան 315 զինծառայող։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ոչնչացվել կամ շարքից հանվել են նաև յոթ զրահամեքենա, 10 ավտոմեքենա, 13 ցամաքային ռոբոտացված համալիր և R-18 տեսակի ավելի քան 20 ծանր հեքսակոպտեր։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը