Ուկրաինայի գիշերային հարձակումը Ռուսաստանի վրա դարձել է տարվա ամենազանգվածայիններից մեկը
Ռուսաստան
Օգոստոսի 15-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ռուսաստանի վրա դարձել է վերջին մեկ տարվա ամենազանգվածայիններից մեկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների հիման վրա կատարված իր հաշվարկներին։
Ռուսական կողմի տվյալներով՝ երկրի տարբեր շրջանների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա ընդհանուր առմամբ խոցվել և ոչնչացվել է ուկրաինական 598 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ներ են խոցվել Ռուսաստանի ավելի քան մեկ տասնյակ մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի ուղղությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ ի պատասխան հարձակումների՝ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շահերի համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին։ Գերատեսչության տվյալներով՝ «Յուժնի» նավահանգստում խոցվել է վառելիքաքսուքային նյութերի պահեստ, իսկ Օդեսայի նավահանգստում՝ պարեկային նավակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել